Կրկնակի ահաբեչկություն Թեհրանում. Ինչ է հայտնի

Կրկնակի ահաբեչկություն Թեհրանում. Ինչ է հայտնի

PanARMENIAN.Net - Թեհրանում հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Ըստ վերջին տվյալների, ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 7-ի:

Ահաբեկչական հարձակում Իրանի խորհրդարանում

Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում: Անհայտները ներխուժել են խորհրդարանի շենք Կալաշնիկովի ինքնաձիգերով: Ըստ ISNA գործակալության, 4 զինյալներ, որոնց անձերը դեռ հաստատված չեն, տեղի ժամանակով 10:30-ին մոտ ներխուժել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահակազորի աշխատակիցների ուղղությամբ:

Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի վրա հարձակման հեևանքով զոհվածն ու վիրավորներից 2-ը պահակազորի աշխատակիցներ են, տուժածներից մեկը՝ այցելու: Ըստ գործակալության, հարձակվողները 3-ն են, նրաք զինված են: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին: Հայտնի է նաև, որ խորհրդարանում հարձակում գործած անձինք մի քանի հոգու պատանդ են վերցրել։

Չնայած այս ամենին, խորհրդարանական նիստն անցնում է սովորական ռեժիմով և հեռարձակվում է ազգային ռադիոյով:

Պայթյուն Հոմեյնիի դամբարանի տարածքում

Տեղեկություններ կան նաև Թեհրանի հարավում իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում կրակոցների և պայթյունի մասին՝ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:

Ըստ ISNA գործակալության, Հոմեյնիի դամբարանի մոտ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, ևս մեկը սպանվել է: Շենքի մոտ նաև պայթուցիկ սարք է վնասազերծվել: Իրանական Mehr գործակալության տվյալներով մահապարտը կին է եղել,նա իրեն պայթեցրել է դամբարանի արեւմտյան բակում: Հարձակվողներից երկուսը ձերբակալված են:

«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Ինտերֆաքսը իրանական FARS գործակալության վրա հղումով:

Իրավապահներն ահաբեկիչների երրորդ խումբ են ձերբակալել, որը ևս հարձակում էր նախապատրաստում: Ոչ ձերբակալվածների քանակը, ոչ ենթադրյալ թիրախը չեն նշվում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---