«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում սերիալի պատմության մեջ ամենաերկար սերիան կլինի

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում սերիալի պատմության մեջ ամենաերկար սերիան կլինի

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում սերիալի պատմության մեջ ամենաերկար սերիան կլինի, չնայած, որ եթերաշրջանն ընդամենը 7 էպիզոդ կունենա: Այդ մասին հայտարարել են նախագծի ներկայացուցիչներ Դեն Վայսն ու Դևիդ Բենիոֆը: Նրանք նշել են, որ եզրափակիչ սերիան կտևի գրեթե 1.5 ժամ, գրում է AceShowbiz-ը:

«Նոր եթերաշրջանում ավելի քան 60 րոպե տևողությամբ 2 էպիզոդ կլինի»,-նշել է Վայսը:

HBO ստուդիայում այդ տեղեկատվությունը չեն հաստատել, սակայն հայտնի է դարձել , որ վերջին՝ 7-րդ սերիան կտևի 81 րոպե: 6-րդ սերիայի տևողությունը կլինի 71 րոպե:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 6-րդ եթերաշրջանում. «Ձմռան քամիները» սերիան տևել է 69 րոպե:

Յուրաքանչյուր սերիայի տևողությունը միջինը կլինի 1 ժամից ավելի: Ընդհանուր առմամբ բոլոր 7 սերիաների տևողությունը կկազմի 7 ժամ 20 րոպե: Դա 9-ժամյա ստանդարտից քիչ է, սակայն ավելին է, քան եթե բոլոր սերիաները ունենային «ստանդարտ» 50-60 րոպե տևողություն:

Նոր շոուի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» նոր եթերաշրջանը ռեկորդային է մարդկանց հրկիզումների քանակով

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---