Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան![]() 9 հունիսի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության նախագահը էքսպոյի շրջանակներում կայցելի նաև հայկական տաղավար: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն է հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն: Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել էր, որ «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը լայն հնարավորություն կստեղծի` ամենատարբեր ոլորտում Հայաստանի ունեցած գրանցած հաջողությունները ներկայացնելու ﬕջազգային հանրությանը: Հայաստանին տրամադրվել է երկու հարթակ` «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, նաև զբոսաշրջության և ակնագործության ոլորտները ներկայացնելու համար: Հայաստանը մոտ 20-30 կազմակերպություններով փորձելու է իրեն հատկացված մակերեսի ﬔջ առավելագույնս ներկայացվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |