Մուկուչյանը՝ Սվիտալսկուն. Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղ մոտեցում է

Մուկուչյանը՝ Սվիտալսկուն. Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղ
մոտեցում է

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն հորդորել է ընտրական գործընթացներում չկենտրոնանալ միայն բացասական կողմերի վրա՝ նկատելով նաև դրական ձեռքբերումները:

«Տեսակետներ ներկայացնելիս կարևոր են ազնվությունն ու անկեղծությունը: Պետք չէ գույները խտացնել, շեշտադրումներ անել 1 տոկոս խափանումների վրա: Սա ծայրահեղացված մոտեցում է: Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել և մատնացույց անել թերությունները, սակայն այս ընտրություններով մենք արձանագրեցինք լրջագույն առաջընթաց: Նոր ընտրակարգով իրականացված ընտրությունների ժամանակ միանշանակ էր էական առաջընթացը: Հետընտրական շրջանի հանրային ընկալումը ասվածի փայլուն վկայությունն էր»,-ասել էեզրափակել է պաշտոնյան, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀ «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» քննարկման ընթացքում Մուկուչյանից առաջ իր ելույթում Պյոտր Սվիտալսկին նշել էր՝ ԱԺ ընտրություններին եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: «Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծեծի են ենթարկվել, նվաստացվել: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան:

Ի պատասխան, Մուկուչյանը հավելել է. «Ընտրական օրենսգրքի ընդունումը Հայաստանում ընտրական նոր մշակույթի մեկնարկ էր: Առաջին անգամ խիստ կարևորագույն հարցերի վերաբերյալ եղան կոնսենսուային լուծումներ: Սա հնարավորություն ընձեռեց հրապարակել ընտրողների ստորագրություններով ցուցակները»:

Մուկուչյանի խոսքով, աշխարհում դժվար գտնվի մեկ այլ Ընտրական օրենսգիրք, որտեղ այսչափ թափանցիկ իրավանորմեր զուգորդված կլինեն:

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- հայտարարել է Պյոտր Սվիտալսկին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---