ՀՀ-ն ԱՊՀ երկներից 4-րդն է նորարարության համաշխարհային վարկանիշում

ՀՀ-ն ԱՊՀ երկներից 4-րդն է նորարարության համաշխարհային վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 59-րդ հորիզոնականն է զբաղեցրել ամենանորարար երկրների վարկանիշում 127 երկրից: The Global Innovation Index 2017 վարկանիշը կազմում է ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO): 2016-ին ՀՀ-ն 60-րդն էր:

2017-ին Հայաստանը փաստացի վերադարձրել է 59-րդ տեղը, որը զբաղեցնում էր 5 տարի առաջ՝ 2013-ին, երբ վարկանիշում 142 երկիր կար: 2014-ին ՀՀ-ն նահանջեց՝ գրավելով 65-րդ հորիզոնականը, որից հետո կրկին աստիճանաբար բարելավեց այն:

ԱՊՀերկրների թվումՀՀ-ն 4-րդն է՝ ՌԴ-ն զբաղեցրել է 45-րդ տեղը, Ուկրաինան՝ 50, Մոլդովան՝ 54, Ղազախստանը՝ 78, Ադրբեջանը՝ 82, Բելառուսը՝ 88, Տաջիկստանը՝ 94, Ղրղզստանը՝ 95, իսկ Ուզբեկստանը չի ընդգրկվել վարկանիշում:

Տարածաշրջանային երկրներից Հայաստանից առաջ են միայն Թուրքիան (43) և ՌԴ-ն (45), մյուս հարևանների ցուցանիշները Հայաստանի ցուցանիշից ցածր են՝ Վրաստանը 68-րդն է, Իրանը՝ 75, Ադրբեջանը՝ 82:հայտնում է Նովոստի Արմենիան:

2017-ի վարկանիշի առաջատարը Շվեյցարիան է, որին հաջորդում են Շվեդիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Շվեյցարիան նաև 2016-ի առաջատարն էր, Սինգապուրը 7-րդն է: Իսկ եզրափակում են ցուցակը Տոգոն, Գվինեան, Եմենը:

Global Innovation Index-ը հրապարակվում է 2007-ից, վարկանիշը կազմում են ԱՄՆ Քորնուելի համալսարանի աշխատակիցները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---