Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պարգեւատրվել է «Չիվիլիտաս 2007» մրցանակով խաղաղության եւ կայունության գործում ունեցած ավանդի համար10 դեկտեմբերի 2007 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Իտալիայի Կոնելիանո քաղաքում տեղի է ունեցել Դամա Կաստելանա կազմակերպության կողմից ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին «Չիվիլիտաս 2007» մրցանակի շնորհման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Չիվիլիտաս 2007» մրցանակը հիմնադրվել է 1992թ. Դամա Կաստելանա կազմակերպության, Կոնելիանո քաղաքի, Տրեւիսո նահանգի, Վենետո շրջանի եւ Եվրոպական Միության կողմից եւ շնորհվում է մարդկային բարձրագույն արժեքներ, հանդուրժողականություն, միասնություն խորհրդանշող անհատներին, որոնց գործունեությունը ուղղված է հանրության եւ մարդկության կենսամակարդակի բարելավմանը: Նախորդ մրցանակակիրներն էին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդը (2004) եւ Նոբելյան մրցանակակիր եւ Պրիմո Լեւիի դուստր Ռիտա Լեւի Մոնտալչինին (2003): Այս մրցանակով նախարար Օսկանյանը պարգեւատրվել է աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված երկխոսության ծավալման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |