ՄԱԿ. 2100-ին ՀՀ-ում մոտ 1.8 մլն մարդ կապրի

ՄԱԿ. 2100-ին ՀՀ-ում մոտ 1.8 մլն մարդ կապրի

PanARMENIAN.Net - 2050 թվականին ՀՀ բնակչությունը կկազմի մոտ 2.7 մլն մարդ՝ նվազելով մոտ 10%-ով ներկայիս ցուցանիշի համեմատ:

Այս մասին է ասվում ՄԱԿ-ի հունիսի 21-ին հրապարակած զեկույցում:

Տնտեսական ու սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցի համաձայն, երկրի ներկայիս բնակճությունը կազմում է 2.930.000 մարդ:

Ըստ կանխատեսումների, 2100 թվականին բնակչության թվաքանակը կնվազի մինչև 1.849.000 մարդ:

Նվազելու է նաև Վրաստանի (3.9 մլն-ից մինչև 2.5 մլն) ու ՌԴ (144 մլն-ից մինչև 124 մլն) բնակչությունը: Ադրբեջանի բնակչությունը կկրճատվի 9.8 մլն-ից մինչև 9.5 մլն, Իրանինը՝ 81.1 մլն-ից 72.4 մլն:

Թուրքիայի բնակչությունն, ընդհակառակը, կաճի համապատասխանաբար մինչև 85.7 մլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---