Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հարցը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների հիման վրա լուծելու օգտին12 դեկտեմբերի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հարցը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների եւ նրա ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու օգտին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Աշգաբադում` «Կանխարգելիչ դիվանագիտությունը եւ միջազգային համագործակցությունը» միջազգային համաժողովում: Համաժողովի ընթացքում Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով` նվիրված կանխարգելիչ դիվանագիտության կարեւորությանն ու նշանակությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, խաղաղության ապահովման հարցում առանձին պետությունների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դրական ու կառուցողական գործունեությանը: Փոխնախարարը որպես ոչ կառուցողական է գնահատել Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը, որը չէր համապատասխանում համաժողովի ոգուն եւ խնդիրներին, «կասկածի տակ էր առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ միջազգային համաժողովը կայացավ դեկտեմբերի 10-ին Աշգաբադում իր աշխատանքը սկսած ՄԱԿ-ի Կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի բացման շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |