Բիշքեկում Միջին Ասիայի ամենամեծ մզկիթն է կառուցվել26 հունիսի 2017 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում գրեթե ավարտվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթի շինարարությունը. միայն հարդարման աշխատանքներ են մնացել: Մզկիթի փակ տարածքի մակերեսը 7500 քառ. մետր է: Կառույցի ներսում միաժամանակ մինչև 6000 ծխական կկարողանա աղոթել: Հաշվի առնելով հարակից տարածքը` նամազի համար հավաքվող մուսուլմանների թիվը կարող է հասնել 20.000-ի, Anadolu գործակալությունը: Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին: Այն կառուցվել է Անկարայի Քոջաթեփե շրջանի մզկիթի օրինակով: Մզկիթը 4 մինարեթ ունի` յուրաքանչյուրը 70 մետր բարձրությամբ, ինչպես նաև երկու մինարեթ` մուտքի մոտ: Համալիրում 500 ավտոմեքենայի կայանման տեղ է նախատեսված, ինչպես նաև Ղուրանի ընթերցման դասընթացների համար սահմանված տարածք, համաժողովների սրահ, ճաշարան և շատրվան: Ներկայումս գործող աշխարհի ամենամեծ մզկիթը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: «Շահ Ֆեյսալ մզկիթը» ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Մզկիթի կառուցումը սկսվել է 1976-ին և ավարտվել 1986-ին: Այն կարող է տեղավորել ավելի քան 74.000 մարդ: Դրա շինարարության արժեքը կազմել է 120 մլն դոլար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |