Շուշիում սկաուտներ են հավաքվելու

Շուշիում սկաուտներ են հավաքվելու

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ից Արցախի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շուշիում մեկնարկելու է «Հայորդիներ» սկաուտական VIII բանակումը. այն տևելու է մինչև օգոստոսի 10-ը:

«Հայկի Սերունդ» ՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Երվանդ Հաջիյանն ասել է, որ պատանիների և երիտասարդների դաստիարակությանն ուղղված այս ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել չորս փուլով. յուրաքանչյուր փուլ կտևի 9 օր:

«Առաջին երեք փուլերում ընդգրկվելու են Ստեփանակերտի և Արցախի շրջանների պատանիներ և երիտասարդներ: Իսկ օգոստոսի 2-10-ն՝ մասնակցելու են նաև Հայաստանից և սփյուռքից ժամանած սկաուտներ։

սկաուտական բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, մարզական և իմացական խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն: Միջոցառման նպատակն է՝ խթանել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանը, նպաստել աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, ինչպես նաև Շուշին դարձնել համահայկական և միջազգային երիտասարդության հավաքատեղի»,-մանրամասնել է Հաջիյանը, մեջբերում է Արցախպրեսը:

«Հայորդիներ» սկաուտական բանակումներն Արցախում իրականացվում են 2010-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---