Facebook-ի օգտատերերի քանակը հասել է 2 մլրդ-ի

Facebook-ի օգտատերերի քանակը հասել է 2 մլրդ-ի

PanARMENIAN.Net - Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հատել է 2 միլիարդի սահմանը: Այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Այսօր առավոտյան ֆեյսբուքի համայնքի ներկայացուցիչների թիվը պաշտոնապես հատեց 2 միլիարդի սահմանը: Մենք առաջ ենք գնում աշխարհը միավորելու հարցում, և եկեք համատեղ ուժերով մարդկանց ավելի մոտենցնենք իրար: Մեծ պատիվ է այս ճանապարհորդության ընթացքում ձեզ հետ լինելը»,- գրել է նա սոցցանցի իր պաշտոնական էջում, հաղորդում է Engadget-ը:

Մեկ միլիարդ օգտատերի սահմանը Ֆեյսբուքը հատել էր 2015-ի օգոստոսին: Այսօրվա դրությամբ սա աշխարհի ամենատարածված սոցցանցն է:

Photo: Reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---