Դեսպան. ՀՀ-ն հուսով է լքել ԱՄՆ-ի՝ վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկը28 հունիսի 2017 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանը հուսով է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանը ներմուծվող ապրանքների համար պարտադիր ստուգման ենթակա երկրների ցանկից հանելու վերաբերյալհամաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հաղորդում է Sputnik-ը: «Մենք իրավական հարթակում գտնվող մի քանի համաձայնագիր ունենք՝ կրկնակի հարկման բացառման և Հայաստանը վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկից հանելու վերաբերյալ, և մենք ուզում ենք ստորագրել դրանք»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նշել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիրաների սեկտորը Հայաստանում բարեհաջող զարգանում է: «Մենք ուզում ենք մինչև [ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև] հաջորդ հանդիպումը շրջանակային համաձայնագիր նախապատրաստել: Մենք հարցը քննարկել ենք ամերիկացիների հետ և աշխատում ենք դրա վրա: Հոկտեմբերին մենք կմիանանք ԱՄՆ-ՀՀ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը, և այս համաձայնագիրն օրակարգում կլինի»,- հավելել է դեսպանը: 2015-ի սեպտեմբերին Վաշինգտոնն ու Երևանն առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որը պետք է օգնի կողմերին որոշել այն ոլորտները, որոնք նպաստում են փոխադարձ առևտրի ու ներդրումների զարգացմանը: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատմամբ, 2015-ին ԱՄՆ-ից ՀՀ էքսպորտը կազմել է $43.6 մլն, իսկ իմպորտը՝ $42.6 մլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |