ԱԳ փոխնախարար. Ինչպե՞ս առաջ գնալ բանակցություններում, երբ կրակում են

ԱԳ փոխնախարար. Ինչպե՞ս առաջ գնալ բանակցություններում, երբ կրակում են

PanARMENIAN.Net - Երբ կրակում են, երբ սադրանքներ են կազմակերպում, ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ առաջ գնալ: Հունիսի 29-ին լրագրողների հետ զրույցում նման հարցադրում է արել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրով բանակցային գործընթացի ու առաջիկա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցերին:

«Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե այդ մթնոլորտը չկա, չի կարող բանակցային գործընթացում լինել առաջընթաց»,- ասել է նա՝ հավելելով, որ «մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդրային քայլերին», մեջբերում է Panorama.am-ը:

Փոխնախարարը նշել է, որ պատահական չեն անընդհատ հնչող հայտարարությունները, որ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ստանձնած պարտավորությունները Ադրբեջանը պետք է կյանքի կոչի:

Շավարշ Քոչարյանն այն օրերին Ազգային ժողովի անդամներին էր ներկայացնում նախարարության՝ նախորդ տարվա կատարողականը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---