Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս սպառված չեն, հայտարարել է ՀՀ վարչապետը20 դեկտեմբերի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս սպառված չեն, եւ սկզբունքորեն, կարեւոր է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, իսկ Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ: ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ Եվրամիությունը շահագրգռված է, որպեսզի պահպանվի այն, ինչին կողմերը մինչ այժմ հասել են բանակցությունների ընթացքում, եւ հնարավորինս լավ հիմք ստեղծվի հետագայում այդ բանակցությունները շարունակելու համար: «Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից եւ նրա խոսքերից տպավորություն է ստացել, թե նախագահ Ալիեւը հակամարտության լուծումը տեսնում է ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների անցկացումից հետո»,-ասել է Սեմնեբին: Վարչապետ Սերժ Սարգսյանը վերստին ընդգծել է այս հարցի վերաբերյալ արդեն հրապարակավ արտահայտած իր մոտեցումը, նշելով, որ երկու երկրներում նախագահական ընտրությունները չպետք է կապվեն հակամարտության կարգավորման հետ. «Ինչու՞ պետք է նախագահի թեկնածուները թաքցնեն իրենց կարծիքը կարգավորման վերաբերյալ: Եթե խնդիրներ կան երկրի քաղաքացիներին համոզելու սեփական մոտեցումների ճշմարտացիության մեջ, եւ կա մտավախություն, որ որոշակի փաստաթղթի ստորագրմամբ, թեկնածուին տրվելիք ձայները կարող են նվազել, ապա դա պատճառաբանություն չէ: Միգուցե, ինչ-որ թեկնածուների կարող է ձեռնտու չլինել, բայց երկու պետությունների համար չափազանց կարեւոր է, որ նախագահի թեկնածուներն իրենց դիրքորոշումները հստակ արտահայտեն»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ ընտրություններից հետո տվյալ երկրի նախագահը, նման դեպքում, հանգիստ կարող է ասել իր ընտրողներին, թե` դուք քվեարկել եք իմ ծրագրի օգտին, եւ ես դա պետք է իրականացնեմ»: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |