Այսօրվա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար21 դեկտեմբերի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար: Նման կարծիք է հայտնել ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այսօրվա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար, քանի որ այժմ Թուրքիան խոչընդոտներ է հարուցում Հայաստանի համար, փորձում է զրկել մեր երկիրը միջազգային կազմակերպություններին անդամակցելու, միջազգային պայմանագրերին միանալու հնարավորությունից»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ Թուրքիան ուղղակի կօգտագործի ԵՄ-ն իր շահերի համար: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է փոխվի մինչ ԵՄ-ին անդամակցելը, հակառակ դեպքում անդամ դառնալուց հետո «չարդարացված լավատեսություն» կլինի հուսալ թե Թուրքիան կփոխվի: Ըստ Կիրո Մանոյանի, այն փաստը, որ բանակցությունները Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ մեկնարկեցին առանց ԵՄ բոլոր անդամների հավանության, արդեն իսկ հուշում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան իրենց շահն ունեն այդ հարցում: «Չի բացառվում, որ նույն քաղաքական հաշվարկով էլ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին, սակայն այդ դեպքում բարեփոխումներ այնտեղ չեն լինի»,-հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |