ԵԱՀԿ ԺՀՄԻԳ . ՀՀ ԱԺ ընտրություններում պահպանվել են հիմնական ազատությունները

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ . ՀՀ ԱԺ ընտրություններում պահպանվել են հիմնական ազատությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը։ Ըստ դրա, ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնական ազատությունները։

«Թեկնածուները կարողացել են ընտրապայքարն իրականացնել առանց սահմանափակումների», - ասված է զեկույցում։

Սակայն փաստաթղթի հեղինակները նշում են, որ հասարակության շրջանում ընդհանուր անվստահություն էր նկատվում և անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ՝ խոչընդոտելու ընտրակաշառքի ու ճնշման դրսևորումներին, հայտնում է Aysor.am-ը։

Զեկույցի հեղինակները նաև ողջունում են իրավական բարեփոխումների անցկացումը Հայաստանում, նաև նշում, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն խորհորդ տալիս ակտիվացնել ջանքերը՝ ֆիզիկական սահմանափակումներով անձանց մասնակցությունը ընտրություններին առավել հասանելի դարձնելու համար։

Փաստաթղթում նաև նշված է, որ ԶԼՄ ներկայացուցիչների վարքագծի հստակ չափորոշիչներ պետք է սայմանվեն, անհրաժեշտ է բարելավել լրատվամիջոցների մշտադիտարկման մեթոդաբանությունը։

2017-ի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին մասնակցել է 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---