Նավթի գներն աճում են ՕՊԵԿ հանդիպմանը Լիբիայի և Նիգերիայի հնարավոր մասնակցության ֆոնին11 հուլիսի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հուլիսի 11-ի առավոտվա տվյալներով աճում են հումքի պահանջարկի ավելացման ֆոնին, հնարավոր է համարվում Լիբիայի և Նիգերիայի մասնակցությունը ՕՊԵԿ երկրների նիստին: Այդ են վկայում սակարկությունների արդյունքները: ՕՊԵԿ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է հուլիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում: Մոսկվայի ժամանակով 9: 02-ին Brent տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.38%-ով՝ հասնելով 47.06 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0.36%-ի՝ հասնելով 44.56 դոլարի մեկ բարելի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նավթի գների հարաբերական աճը պայմանավորված է առաջիկա շաբաթներին սպասվող հումքի պահանջարկի աճով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Լիբիային և Նիգերիային հրավիրելու որոշումը կկայացվի 2 շաբաթվա ընթացքում: Դա կարևոր է, քանի որ այդ 2 երկիրն ազատված է ОПЕК+ գործարքով պարտավորություններից, քանի որ նրանց նավթարդյունաբերությունը տուժել է զինյալ խմբավորումների գործողություններից: ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում: Երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը մինչև օրական 32,5 մլն բարել: Այն կնքվել էր 2017-ի առաջին կիսամյակի համար, սակայն մայիսին երկարացվեց ևս 9 ամսով՝ մինչև 2018-ի մարտի վերջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |