WhatsApp-ն ու Twitter-ը՝ տվյալների պաշտպանությամբ վատագույն ընկերությունների թվում

WhatsApp-ն ու Twitter-ը՝ տվյալների պաշտպանությամբ վատագույն ընկերությունների թվում

PanARMENIAN.Net - Ամերիկյան ոչ առևտրային Electronic Frontier Foundation ընկերության փորձագետները, որոնք մասնագիտացած են թվային դարաշրջանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում, հրապարակել են հերթական ամենամյա հետազոտությունն այն մասին, թե ինչպես են ինտերնետ ընկերությունները պաշտպանում օգտատերերի տվյալներն իշխանություններից:

Ըստ զեկույցի, 2016-ին լավագույնս են դրսևորել իրենց Uber-ն ու Adobe-ը, մինչդեռ WhatsApp-ն ու Twitter-ը ամենացածր գնահատականներն են ստացել:

Փորձագետները վերլուծել են 26 խոշոր ինտերնետ ընկերությունների տրամադրած բաց տվյալները:

EFF հետազոտության հիմքում մի քանի չափանիշ կա՝ թափանցիկություն, ընկերությունների փոխգործակցությունը պետության հետ, երրորդ անձանց անձնական տվյալները փոխանցելու արգելք, NSL-հարցումների օրինականության ստուգում (National Security Letters՝ ԱՄՆ կառավարության գաղտնի հարցումները, որոնք ենթակա չեն հրապարակման) և FISA օրենքի 702 հատվածում փոփոխությունների պաշտպանությունը (Foreign Intelligence Surveillance Act՝ արտաքին հետախուզման նպատակով գաղտնի դիտարկման մասին ակտ), որը թույլ է տալիս համատարած հետևել քաղաքացիներին, այդ թվում նաև արտերկրում: Յուրաքանչյուր չափանիշին համապատասխանելու համար ընկերությանը «աստղ» է տրվել, այդպիսով առավելագույնը ընկերությունը կարող էր 5 «աստղ» հավաքել:

Ամենաշատ միավորներն են ստացել Adobe-ը, Dropbox ամպային ծառայությունը, Lyft տաքսի պատվիրելու ամերիկյան ծառայությունը, Wordpress-ը և Uber-ը, որոնք պահպանում են բոլոր պարամետրերը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ամենավատ վիճակն է գրանցվել Airbnb-ի, Twitter-ի, Tumblr-ի և WhatsApp-ի դեպքում:

Առաջին 3 ընկերությունը երեքական «աստղ» է ստացել, մինչդեռ WhatsApp-ը միայն 2:

Ըստ զեկույցի, մեսենջերը չի իրազեկում օգտատերերին իշխանությունների հարցումների մասին, չի ապահովում պաշտպանություն երրորդ անձանց տվյալների փոխանցման հարցում և չունի ԱՄՆ հատուկ ծառայություններից «գաղտնի հարցումների» ստուգման կանոններ:

Facebook-ը, Google-ը, LinkedIn-ը, Microsoft-ը մեկական «աստղ» են պակաս ստացել NSL-հարցումների մասին կետում: Apple-ը 1 միավոր թերի է հավաքել, քանի որ հրապարակավ քարոզարշավ չի վարում համապատասխան օրենքի «702 բաժնի» դեմ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---