ԱԺ հանձնաժողովների հայտարարույթունը. Միջազգային հանրությունը Բաքվի դեմ պատժամիջոցներ պետք է կիրառի

ԱԺ հանձնաժողովների հայտարարույթունը. Միջազգային հանրությունը Բաքվի դեմ պատժամիջոցներ պետք է կիրառի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարություն է հրատարակվել:

«Քննարկելով վերջին շրջանում հակամարտության գոտում իրավիճակի սրումը, Ադրբեջանի կողմից շարունակական ապակառուցողական և սադրիչ գործողությունները, Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության դրսևորումը՝

Կողմերը՝ կարևորում են 1994 և 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը,

ընդգծում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, մասնավորապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ որպես կանխարգելման գործիք,

արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացման խոչընդոտումը պատասխանատվություն է առաջացնում Ադրբեջանի համար՝ հետևանքների իր ամբողջ ծավալով,

դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ժնևյան կոնվենցիայի հետևողական խախտման քաղաքականությունը, քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ռազմական հենակետերի տեղակայումը և խաղաղ բնակչությանը` որպես կենդանի վահան օգտագործելը,

կոչ են անում միջազգային հանրությանը հակամարտության գոտում իրավիճակի սրման պատասխանատուների նկատմամբ կիրառել թիրախային քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ,

ակնկալում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առավել արդյունավետ և գործուն ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը,

դիմում են միջազգային կառույցներին՝ ակտիվորեն նպաստելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասված է համատեղ հայտարարության մեջ:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

 Ուշագրավ
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը
Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումները, թե ընտրություններում ձևավորվում են ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները