Samsung-ը պատահաբար գաղտնազերծել է նոր «ծալովի» Galaxy Folder 3-ը

Samsung-ը պատահաբար գաղտնազերծել է նոր «ծալովի» Galaxy Folder 3-ը

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Samsung-ի նոր SM-G9298 «ծալովի» սմարթֆոնի շահագործման ձեռնարկը, որը դեռ նոր պետք է թողարկվի:

Samsung-ի չինական կայքում հայտնված ձեռնարկից հայտնի է դառնում, որ երկար սպասված կորեական «ծալովի» սմարթֆոնը 2 միանման դիսփլեյ կունենա կորպուսի վերին մասի 2 կողմից. 4,2 դյույմ տրամագծով և 1920 х 1080 պիքսել թողունակությամբ AMOLED էկրաններ: Նորույթը կաշխատի Snapdragon 821 4-միջուկային պրոցեսորով և կունենա 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 64 գիգաբայթ մշտական, հայտնում է Popmech.ru-ն:

Հիշողության ծավալը կարելի է հասցնել 256 Գբ microSD ձևաչափի քարտերի օգնությամբ: Samsung SM-G9298-ի չափերն են 128 х 61 х 16մմ: Մարտկոցը կունենա 2300 մԱժ ծավալ անլար լիցքավորման հնարավորությամբ, Adreno 530 գրաֆիկական արագացուցիչ և X12 LTE մոդեմ: Կորպուսի ստորին մասում 2 տեսախցիկ կլինի 12 մեգապիքսել թողունակությամբ հիմնականի դեպքում, 5 Մպ՝ լրացուցիչ տեսախցիկի պարագայում:

Սմարթֆոնը նաև կունենա մատնահետքերի սկաներ և սրտի ռիթմի ցուցիչ, ինչպես նաև NFC չիպ: Մտահոգիչ է միայն սմարթֆոնի քաշը՝ 234 գ:

Նորույթը կվաճառվի Samsung Galaxy Folder 3 անվանումով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---