ԻՊ-ն ստանձնել է Փարիզի և Բրյուսելի վերջին չհաջողված ահաբեկչությունների պատասխանատվությունը14 հուլիսի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչական ձախողված փորձերի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է dpa գործակալությունն ամերիկյան պարբերականի վրա հղումով, որի մասնագիտացումն է ջիհադական քարոզչության վերլուծությունը: Ըստ փորձագետների, խմբավորումը հրապարակել է համապատասխան հաղորդագրությունն իր քարոզչական Rumiyah ամսագրում՝ սպառնալով նոր հարձակումներով, գրում է Deutsche Welle-ն: Հունիսի 19-ին Գազով լցոնված տարաներ տեղափոխող ուղևորատար ավտոմեքենան մխրճվեց ոստիկանական մեքենայի մեջ և այրվեց: Զոհեր չեղան: 31-ամյա վարորդը զինված էր, բախման արդյունքում ծանր վիրավորում ստանալու հետևանքով նա հետագայում մահացավ: Մեկ օր անց՝ հունիսի 20-ին, Բրյուսելի կենտրոնական կայարանում սպանվեց 36-ամյա տղամարդ մահապարտի գոտիով: Այնտեղ հերթապահող զինծառայողնրից մեկը կրակ էր բացել անհայտի ուղղությամբ, որի հետևանքով փոք պայթյուն եղավ: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |