2017-ի առաջին կիսամյակում Արցախ այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն աճել է 46%-ով18 հուլիսի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախի զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով: ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2017-ի հունվար–հունիս ամիսներին Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի 46 % աճ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2015-ի համեմատ աճը կազմել է 26%, հայտնում է Արցախի էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը։ Այցելությունների քանակն ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. օրինակ՝ Տիգրանակերտի պետական արգելոց է այցելել ավելի քան 5000 զբոսաշրջիկ, ինչը 62 տոկոսով ավելին է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Հաշվարկային գնահատականներով՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ (աճը կազմել է 35 տոկոս՝ 2015թ. համեմատ): Վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար, բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում 2017-ի ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ: 2015-ին Արցախ է այցելել 16.500 օտարերկրյա զբոսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական մի շարք երկրներից: Մի քանի տարի շարունակ օտարերկրյա այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014-ին այդ աճը դանդաղել էր մինչև 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է: 2016-ին զբոսաշրջիկների թվի նվազում էր դիտարկվել՝ կապված Ապրիլյան պատերազմի հետ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը ՊՆ. Բաքուն ապատեղեկատվություն է տարածում՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» |