Նախարար. Մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար նվազագույն տուգանքը 16.000 դրամ կլինի

Նախարար. Մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար նվազագույն տուգանքը 16.000 դրամ կլինի

PanARMENIAN.Net - Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանն է փոխանցել աղբը չսահմանված տեղերում թափելու համար տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին է ասել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նա նշել է, որ մշակված օրենքով բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում մեքենայից աղբ նետելու, մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար՝ նվազագույն տուգանքի չափը 16.000 դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հանսում է մինչև 200-300.000 դրամի չափի, հայտնում է Aysor.am-ը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստի ժամանակ, երբ հավանություն էր տրվում «Մաքուր Հայաստան» ծրագրին, տեսակետ է հայտնել, որ մեզ մոտ քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա:

«Ցավում եմ, երբ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա՝ մեքենայից դատարկ շիշ չի կարելի շպրտել, որ Սևան-Երևան մայրուղու կամ Ապարան գնացող ճանապարհի մոտ որևէ գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակը շպրտել»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լոքյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր շաբաթ մաքրում են այդ տարածքները, բայց նորից աղբի կուտակումներ են հայտնվում:

«Սա գալիս է նրանից, որ մենք դաստիարակության նորմեր չենք ձևավորել դպրոցից, ընտանիքից, իհարկե, բոլորին սա չի վերաբերում: Մեր թիվ մեկ խնդիրը դա է դառնալու, թե ինչպես մտցնել այս մշակույթը, որ բնությունը պահեն, ոչ թե աղտոտեն»,-հավելել է նա:

Անդրադառնալով աղբամանների սակավությանը՝ նախարարն արձագանքել է, որ նույնիսկ այդ դեպքում ինքը կարող է շիշը կամ աղբը մեքենայում պահել այնքան ժամանակ, մինչև որ աղբաման հայտնվի ճանապարհին: «Բայց աղբամանների մեծ կարիք ունենք երկրում ու հաջորդ տարի մոտ 10.000 աղբաման ենք գնելու, ավելացնելու ենք այն տարածքներում, որտեղ բաց են, մշակութային, եկեղեցական օբյեկտներում, զբոսաշրջային վայրերում»,-ասել է նա:

Լոքյանը նշել է, որ քարոզչություն է տարվելու, հոլովակներ են պատրաստվելու, գլխարկներ, բաժակներ են պատրաստվելու յուրաքանչյուր մարզի, սակայն սրանց համար պետական միջոցներից ծախսեր չեն արվելու:

Ավելի վաղ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, «Մաքուր Հայաստան» հանձնաժողովի ղեկավար Վաչե Տերտերյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում Հայաստանն արդյունքներ կգրանցի աղբի տեսակավորման և վերամշակման գործում: Նա նշել էր նաև, որ մինչև տարեվերջ զգալի փոփոխություններ կլինեն: Փոխնախարարը հավելել է նաև, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մոտ 1000 սուբյեկտ պայմանագիր է կնքել և օրինական կգործի աղբահանության ոլորտում:

Ընթերցեք նաև.Որոշել, մոռանալ, հիշել ու կրկին մոռանալ

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---