Որոշել, մոռանալ, հիշել ու կրկին մոռանալ

Որոշել, մոռանալ, հիշել ու կրկին մոռանալ

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 3-ին հայտարարել է 70 տոկոսից ավելի մգեցված ապակիներով մեքենաների դեմ պայքար սկսելու մասին: Վաղուց ընդունված որոշումը փաստացի չկիրառելու պայմաններում բազմաթիվ վարորդներ մգեցրել էին մեքենաների ապակիները: Իրականացված ծախսերը փաստորեն անիմաստ դուրս եկան, ինչը, բնականաբար, առաջացրեց վարորդների դժգոհությունը:

Դեպքերը, երբ Հայաստանում տարբեր իշխանական օղակների ընդունված օրենքներն ու որոշումները կյանքում անիրագործելի են, կիրառվում են կիսատ-պռատ կամ ընդունվելուն հառակակ չեն կիրառվում, բազմաթիվ են: Այսպես, տարբեր աստիճանի արդյունավետությամբ են կատարվում ղեկին ծխելու արգելքը, ապօրինի ու չափից ավելի մեծ գովազդը հեռացնելու վերաբերյալ որոշումները, կառավարությունը մեկ արգելում է տաքսի վարել սպիտակ համարներով, մեկ թուլատրում: PanARMENIAN.Net-ը վերհիշում է որոշ դեպքեր, երբ պետական տարբեր օղակներ ընդունում են որոշումներ, մոռանում դրանց մասին, վերհիշում, սկսում կյանքի կոչել ու որոշ ժամանակ անց կրկին մոռանում: Պատկան մարմիններին խնդրում ենք դիտարկել ստորև շարադրված փաստերը որպես իրագործելի որոշումներ ընդունելու համար շարժառիթ, այլ ոչ մոռացված որոշումները վերակենդանացնելու ներշնչանքի աղբյուր:

PanARMENIAN.Net -

2009 թվականի աշնանը ճանապարհային ոստիկանությունը սկսեց արձանագրություններ կազմել փողոցները սխալ հատվածում հատող հետիոտների նկատմամբ` երեքհազարական դրամ նրանց տուգանելով: Մի քանի շաբաթվա ընթացքում, ըստ ոստիկանության, տուգանվեց մի քանի հազար մարդ: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը դադարեց կատարել իր այդ գործառույթը կամ սկսեց խիստ հազվադեպ կիրառել այն, ու փողոցներում իրավիճակը կրկին վերադարձավ նախկին վիճակի: Ի դեպ, գոյություն ունի նաև մայթերով տեղաշարժվելու կարգը խախտելու համար հետիոտների համար նախատեսված տուգանք: Ինչ է հաստատում այդ կարգը ու տուգանվել է արդյոք երբևիցե գեթ մի մայթով քայլող հետիոտն, հայտնի չէ:

2014-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ավտոմեքենաների ապակիներից սկսեցին հեռացնել «վաճառվում է» բառը: Քաղաքապետարանը բացատրում էր որոշումը չթուլատրված վայրերում մեքենաների առքուվաճառքը կանխելու ցանկությամբ: Որոշման տրամաբանական պատճառներից մեկն էլ մեքենայների առևտուրով զբաղվողների կողմից վճարովի ավտոկայանատեղերը շաբաթներով զավթելուն վերջ դնելն էր էր: Սակայն զուգահեռաբար «հարվածի տակ» ընկան հարյուրավոր պատշաճ վարորդներ:Ամեն դեպքում, որոշումը փաստացի չիրագործվեց կամ փաստացի անիրագործելի դուրս եկավ. Երևանը լիքն է նմանատիպ հայտարարություններով ու հեռախոսահամարներով մեքենաներով,պատկան մարմիններն էլ դրանցից ազատվելու մտադրությունից, կարծես հետ են կանգնել:

2012 թվականից գործում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 123 հոդվածի փոփոխությունը, որով մեքենայի վարորդը կարող է տուգանվել 5 հազար դրամ տուգանք ամրագոտի չկապած ուղևորի համար: Ոստիկաններն, իրոք, տուգանում են անհատ վարորդներին, երբ ուղևորն ամրագոտին արձակած է երթևեկում, սակայն գրեթե միշտ անտարբեր են լինում տաքսիների ուղևորների կողմից նույն խախտման վերաբերյալ: Լա ՞վ է դա, թե՞վատ: Համաձայն Պուլիցերի կենտրոնի ճանապարհային մահացության հետազոտության, Հայաստանը Եվրոպայում երկրորդ տեղում է ճանապարհներին մահացության հարաբերական ցուցանիշով (Ռուսաստանից հետո): Զոհերի 54%-ը մեքենաների ուղևոր են, մահացության պատճառների թվում չկապած ամրագոտին առաջին տեղում է:

Դեռևս 2010 թվականին Երևանի ավագանին որոշում ընդունեց ընտանի կենդանի պահելու համար տարեկան 5 հազար դրամ տուրք վճարելու մասին: Հինգ տարի անց՝ 2015 թվականին, մայրաքաղաքի մի շարք բնակիչներ սկսեցին ծանուցումներ ստանալ՝ տուրքը վճարելու պահանջով: Քաղաքապետարանը բացատրում էր որոշումը միջազգային փորձի ներդրմամբ: Սակայն որոշումը առաջացրեց կենդանիների պաշտպանների ու կենդանի ունեցող քաղաքացիների դժգոհության մեծ ալիք առաջացրեց: գործարկելուց մի քանի ամիս անց որոշումը կրկին մոռացության մատնվեց: Ինչի վրա է ծախսվելու գանձվելիք տուրքը, ինչպես է գործելու կենդանիների տերերին «բացահայտելու» մեխանիզմը, ինչ նպատակ է հետապնդում որոշումը ու երբ նրա մասին կրկին կհիշեն, պարզ չէ:

Վերջին աղմուկ հանած , մեքենաների ապակիների չափից ավել մգեցվածությունն արգելող կարգն ընդունվել էր դեռևս 2005 թվականին ու որոշ ժամանակ կիրառվելուց հետո մոռացության մատնվել: Փաստացի չգործող օրենքի պարագայում բազմաթիվ վարորդներ մգեցրել են ապակիներն ու, փաստորեն, զուր գումար ծախսել, իսկ այժմ էլ ստիպված կլինեն կրկին վճարել՝ թաղանթի հեռացման համար, ինչը բերում է սպասելի դժգոհության: Բացի այդ, ոստիկանությունը դեռևս չունի մգեցվածությունը չափելու համապատասխան սարքեր ու փաստորեն այս պահին չի կարող իրականացնել սեփական իսկ որոշումը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---