Վարդավառի միջոցառումները՝ Երևանում

Վարդավառի միջոցառումները՝ Երևանում

PanARMENIAN.Net - «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 22-ին, ժ. 18.00-ին կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը: Մանկական զբոսայգում տեղի կունենա համերգային ծրագիր:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին, ժ. 12.00-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ:

Ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Վարդավառը Քրիստոսի պայծառակերպության օրն է. այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որի պատմությունը գալիս է դեռ հեթանոսական ժամանակներից։ Հնում տոնը կապում էին ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ՝ նրան վարդեր էին նվիրում, աղավնիներ բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորույթը պահպանվել է նաև մեր օրերում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---