ՀՀ գյուղերի գնդակոծման ու հետևանքների մասին տվյալները կներկայացվեն ԵԽ հանձնակատարին

ՀՀ գյուղերի գնդակոծման ու հետևանքների մասին տվյալները կներկայացվեն ԵԽ հանձնակատարին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյաննադրբեջանական զինված ուժերի կողմից 2017-ի հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության գնդակոծությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:

Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 21-ին՝ ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ:Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնել է, որ երկու ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ է հնչել:

Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չեն եղել,

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---