«Դիլիջան» ազգային պարկը նոր տնօրեն ունի25 հուլիսի 2017 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Աբրահամյանին` նշելով, որ արմատապես նոր մոտեցումներ են լինելու: «Ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի կարգապահ և օրենքի սահմաններում, քանի որ աշխատակիցների վարքը և գործադրած ջանքերը մեծ նշանակություն ունեն ապօրինի ծառահատումները կանխելու գործում: Յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ծառ մեր պետության, ժողովրդի և մեր զավակների ժառանգած բարիքն է, և որ ազգային պարկը կարող է շատ մեծ եկամուտներ ապահովել կողմնակի անտառօգտագործման համակարգեր ներդնելով, ռեկրեացիոն և հանգստի գոտիներ կազմակերպելով: Հիմնական շեշտադրումը լինելու է ազգային պարկի էկոլոգիական արժեքները մարդկանց եկամտի ապահովման աղբյուր դարձնելը: Պետք է աշխատանքներ տանել հասարակության հետ, որպեսզի իրենց եկամտի աղբյուրը տեսնեն անտառը պահպանելու և ոչ թե ոչնչացնելու մեջ»,-ասել է նախարարը: Աբրահամյանը հորդորել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը կատարի իր ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի միասնական աշխատանքի շնորհիվ կարողանան հասնել այն արդյունքին, ինչն այսօր դրված է «Դիլիջան» ազգային պարկի առջև: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |