Քոչարյան. Սարգսյան-Ալիև հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա

Քոչարյան. Սարգսյան-Ալիև հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին հուլիսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են, սակայն դեռ վերջնական որևէ որոշում չկա:

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին՝ Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ, փոխնախարարն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ արձանագրել է՝ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար:

«Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել»,- նշել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը:

Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է:

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է հայկական ուժերի կողմից հարվածային անօդաչու թռչող սարք կիրառելու մասին Բաքվի ապատեղեկատվությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվությունն է:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայկական զինված ուժերը անօդաչու թռչող սարք են գործի դրել, «որն ադրբեջանական բանակի դիրքերի վրա պայթուցիկ սարք է նետել, լցոնված խոցող տարրերով», որի հետևանքով ադրբեջանցին զինծառայող է վիրավորվել:

Կարդացեք նաև՝ՊԲ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հարվածային անօդաչու սարք չի կիրառել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---