Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է հայտնի տղամարդկանց շրջանում

Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է հայտնի տղամարդկանց շրջանում

PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել աշխարհում հայտնի տղամարդկանց շրջանում: Ամենագեղեցիկ աստղերի տասնյակը կազմել եմ Լոնդոնի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի աշխատակիցները: Ընդ որում նրանք առաջնորդվել են ոսկե հատման սկզբունքով, հայտնում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Ջորջ Քլունին ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը:

Չափումները ցույց տվեցին, որ 56-ամյա Քլունիի դեմքի համամասնությունները 91.86%-ով համապատասխանում են այդ չափանիշին: Երկրորդ տեղում է Բրեդլի Կուպերը 91.80%-ով: Երրորդ հորիզոնականում է Բրեդ Փիթը (90.51): 10-ում են նաև երգիչ Հարրի Սթայլսը (89,63), ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (88,96), դերասաններ Ուիլ Սմիթը (88,88), Իդրիս Էլբան (87,93) և Ռայան Գոսլինգը (87,48), ինչպես նաև One Direction խմբի նախկին անդամ Զեյն Մալիկը (86,5): Վարկանիշային տասնյակը եզրափակում է դերասան Ջեյմի Ֆոքսը համապատասխանության 85,46%-ով:

Ջորջ Քլունին առաջին անգամ Հայաստան է այցելել 2016-ին՝ մասնակցելու «Ավրորա» մարդասիրական մրցանակի մրցանակաբաշխությանը: Քլունին «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահն է: 2017-ին նա չկարողացավ մասնակցել «Ավրորայի» մրցանակաբաշխությանը կնոջ հղիության պատճառով, սակայն իր ուղերձում հայտարարեց, որ հոգով և սրտով Երևանում է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---