Նախարար. Նոր պատժամիջոցները դժվար էական ցնցումներ առաջացնեն ՌԴ տնտեսության համար

Նախարար. Նոր պատժամիջոցները դժվար էական ցնցումներ առաջացնեն ՌԴ տնտեսության համար

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ:

«Ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար և այնտեղից էլ բումերանգի էֆեկտով կանդրադառնան Հայաստանի վրա», - ասել է նախարարն՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչպես կազդեն Հայաստանի վրա ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, հայտնում է Aysor.am-ը:

«Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել պատժամիջոցներով և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, որ էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի», - ասել է նախարարը։

Արամյանի խոսքով՝ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ «Բայց պետք է փաստել, որ արժեզրկումը շատ մեծ չէր: Այսինքն՝ շուկաները և տնտեսվարողները արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ», - ասել է նա։

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի: «Ամեն դեպքում, մենք շարժվում ենք այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծրագրով և բյուջեով», - հավելել էԱրամյանը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Սենատ, հետո այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն, ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսի, կողմ է ՌԴ դեմ «կոշտ» պատժամիջոցներին:

Ընթերցեք նաև.ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---