Ռուսաստանն երկու ռազմակայան կկառուցի Սերբիայում21 հունվարի 2008 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան մշակել է Սերբիայի եւ Բոսնիայի տարածքում` Դրին գետի ափին, Խորվաթիայի հետ սահմանի հարեւանությամբ ռուսական ռազմակայաններ կառուցելու ծրագիր, հաղորդում է խորվաթական «Slobodna Dalmacja» պարբերականը: Ըստ ռուս ռազմական փորձագետների, միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային հրթիռներն Եվրոպայի այդ մասում կկարողանան արագ եւ արդյունավետ դիմակայել ամերիկյան ՀՕՊ-ի վահանին, որը պետք է տեղակայվի Ռուսաստանի եվրոպական մասի հարեւանությամբ: Ռուսաստանի միջուկային հրթիռները Սերբիայում եւ Սերբական Հանրապետությունում, որը սերբերի էթնիկ կազմավորում է Բոսնիայի կազմում, ուղղակի սպառնալիք չեն հանդիսանում Խորվաթիայի համար, քանի որ ուղղված են ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեմ, սակայն խորվաթական պարբերականն այնուամենայնիվ նշում է, որ Զագրեբը կհայտնվի բավականին դժվարին կացության մեջ, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական առումով, գրում է Vlasti.net-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |