Բյուջետային Tesla Model 3 էլեկտրամոբիլի վաճառքը մեկնարկել է

Բյուջետային Tesla Model 3 էլեկտրամոբիլի վաճառքը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Tesla ընկերությունը սկսել է բյուջետային առաջին Tesla Model 3 էլեկտրամոբիլի վաճառքը: Հուլիսի 28-ի երեկոյան ընկերության ղեկավար, ամերիկացի գործարար Իլոն Մասկը գնորդներին է փոխանցել առաջին 30 ավտոմեքենան: Նա նշել է, որ Tesla-ն նոր մոդելի արդեն ավելի քան կես միլիոն նախնական պատվեր է ստացել:

Model 3 բազային մոդելի արժեքը, որի մարտկոցի լիցքավորումը հաշվարկված է 345 կմ ճանապարհի համար, կկազմի 35.000 դոլար: Դա 2,4 անգամ էժան է Tesla-ի առաջին 2 մոդելից՝ Model S-ից և Model X-ից, գրում է Deutsche Welle-ն:

9.000 դոլար հավելավճարի դիմաց կարելի է ավելի հզոր մարտկոց ստանալ, որը բավարար է 499 կմ համար: էլեկտրամոբիլը 5,6 վայրկյանում մինչև 96,5կմ/ժ արագություն է բացում, իսկ բազային մոդելի առավելագույն արագությունը հասնում է 209 կմ/ժ: Մասկը խոստացել է, որ ժամանակի հետ Model 3 բոլոր ավտոմեքենաները նաև ավտոպիլոտի գործառույթ կունենան:

Tesla ընկերությունը մտադիր է 2017-ի օգոստոսին Tesla Model 3 մոդելի 100 էլեկտրամոբիլ արտադրել, իսկ սեպտեմբերին՝ ևս 1500, դեկտեմբերին՝ 20.000: Ըստ Մասկի հավակնոտ ծրագրերի, ադերն 2018-ին տարեկան արտադրությունը նախատեսվում է հասցնել 500.000-ի, իսկ 2020-ին՝ 1 մլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---