Պետությունը կզիջի տարերային աղետներից տուժած գյուղացիներին սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները

Պետությունը կզիջի տարերային աղետներից տուժած գյուղացիներին սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները

PanARMENIAN.Net - Կառավարությունն աշխատելու է տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ: Համապատասխան հանձնարարականները վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է Կառավարության օգոստոսի 3-ի նիստում:

Անդրադառնալով հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրված հանձնարարականին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ և վերհանվել են ոչ միայն կարկտահարությունից, այլև տարվա ընթացքում ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները»:

Նա հանձնարարել է գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 1 ամսվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100% տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---