iPhone 8-ի տեսախցիկը 4K վիդեոներ կձայնագրի վայրկյանում 60 կադր արագությամբ

iPhone 8-ի տեսախցիկը 4K վիդեոներ կձայնագրի վայրկյանում 60 կադր արագությամբ

PanARMENIAN.Net - iPhone 8-ի հիմնական տեսախցիկը կկարողանա 4K վիդեոներ ձայնագրել վայրկյանում 60 կադր արագությամբ:

GsmArena-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնի է դարձել նոր սմարթֆոնի ծրագրային ապահովման կոդի մի մասի վերլուծությունից, որը հայտնվել էր համացանցում:

Տեղեկատվության արտահոսքի հիման վրա նաև ենթադրում են, որ նման ֆունկցիա կունենա նաև նոր ֆլագմանի դիմային տեսախցիկը:

Բայց վերլուծաբաններից շատերը կասկածի տակ են դնում նման հնարավորությունը՝ նշելով, որ Apple-ը, հավանաբար, նման նորամուծություն կներդնի մի քանի տարի անց միայն, երբ համապատասխան հիմնական տեսախցիկ ստեղծի:

Նոր iPhone-ը կներկայացվի արդեն սեպտեմբերին: Վերլուծաբաններից շատերը նկատելի ռեդիզայն են ակնկալում՝ պայմանավորելով դա iPhone-ների թողարկման 10-ամյակով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---