Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին: Այդ մասին օգոստոսի 14-ին Աստանայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, գրում է Soyuz.by՝ ԲԵԼՏԱ-ին հղումով:

«Օրակարգն ամբողջությամբ քննարկված է»,- տեղեկացրել է Ղրղզստանի վարչապետը: Նա տեղեկացրել է, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Բայց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է տեղափոխել կայանալիք նիստը հոկտեմբերի 24-25-ին, քանի որ «հոկտեմբերի 30-31-ը գրաֆիկից դուրս է»:

«Երբ նեղ շրջանակով քննարկում էինք, այլ ամսաթիվ էինք համաձայնեցնում: Գործընկերներիս ուշադրությունը դարձրեցի նրա վրա, որ մեր ուղևորությունների գրաֆիկը շատ խիստ է: Մինչև այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը, դրա համար կխնդրեի դիտարկել այդ օրերը»,- ասել է նա:

Ամսաթվի հստակեցման հարցը կորոշվի ավելի ուշ՝ աշխատանքային կարգով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---