Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդին28 օգոստոսի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-նՄոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ ԱլլահշուքյուրՓաշազադեին: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով՝ նախնական տվյալով, հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին: Օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն է լինելու և տարածաշրջանային խաղաղությունը: 2016-ի նոյեմբերին Գարեգին Բ-ն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում հրավիրված էին մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակին, որից հետո ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Կաթողիկոսն ուԱդրբեջանի հոգևոր առաջնորդը նաև հանդիպում են ունեցել: Ավելի ուշ Մայր աթոռը հերքել էր ապատեղեկատվությունը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |