Facebook-ը սեփական տեսածառայությունն է գործարկել![]() 1 սեպտեմբերի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Facebook-ն ԱՄՆ իր օգտատերերի համար գործարկել է սեփական Watch տեսածառայությունը տեսագրությունների դիտման համար: Watch տեսածառայությունում, որն ընկերությունը սկսել էր փորձարկել օգոստոսի սկզբից, օգտատերերը կարող են հարյուրավոր տեսանյութեր և Vox-ի, Buzzfeed-ի, Discovery Communications Inc-ի, ABC Walt Disney-ի հաղորդումներ, ինչպես նաև սպորտային մրցումների կենդանի տեսահեռարձակումներ դիտել, գրում է ZDNet-ը: Facebook-ում հայտարարում են, որ Watch-ն ավելի շատ առաջնորդվում է օգտատերերի և խմբերի պահանջարկով, ոչ թե մրցակիցներին է նմանակում: Օրինակ, այն կարող է շոուներ առաջարկել, ելնելով օգտատերի շահերից: Վերջին տարիներին Facebook-ն ակտիվորեն զարգացնում է տեսանյութերի մասը սոցցանցում: Տեսանյութերը սոցցանցում առաջնային տեղ են գրավում ժապավենում և ավտոմատ կերպով դիտվում են: 2016-ին ընկերությունը որոշեց սեփական բովանդակությունը ստեղծել և վարձեց CollegeHumor զվարճային ուղղության կայքի հիմնադիր Վան Վինին, ինչպես նաև այդ ոլորտի այլ մասնագետների: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |