Սիրիական բանակը ճեղքել է Դեր Զորի 3-ամյա շրջափակումը 5 սեպտեմբերի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի ջոկատներն ու դաշնային ուժերի մարտիկները ճեղքել են ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակումը Դեր Զորի հարավ-արևմտյան ուղղությամբ և հանդիպել են քաղաքի պաշտպանների հետ: Այդ մասին հայտնել է «Հեզբոլլահին» մոտ աղբյուրը, որի մարտիկները մասնակցում են մարտերին սիրիական բանակի կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Սիրիական բանակն ու դաշնակիցները ճեղքել են շրջափակումը, որը շարունակվում էր 3 տարի»,-ասել է աղբյուրը: Ըստ աղբյուրի, դեռ վաղաժամ է ապաշրջափակման մասին խոսելը, սակայն դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Դեր Զոր քաղաքն ու 2 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանը շուրջ 3 տարի շրջափակված էին իսլամիստ գրոհայինների կողմից: Մի քանի ամիս առաջ ԻՊ գրոհայիններին հաջողվել էր խզել հաղորդակցությունը քաղաքում և օդանավակայանում գտնվող մարտիկների միջև, սակայն Դեր Զորը շարունակում էր պաշտպանությունն ու պարբերաբար գրոհում էր իսլամիստներին: Սնունդն ու զինամքերը պաշտպանները ստանում էին բացառապես օդով: Photo. REUTERS/Khalil Ashawi/File Photo Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |