Արշիլ Գորկու աշխատանքները ցուցադրվում են Եյլի պատկերասրահում

Արշիլ Գորկու աշխատանքները ցուցադրվում են Եյլի պատկերասրահում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքներից մի քանիսը ցուցադրվում են Եյլի համալսարանի արվեստի պատկերասրահում բացված ցուցահանդեսի շրջանակներում:

Վիզուալ արվեստներում աքսորի ներգործության ուսումնասիրությունը ներկայացնող հավաքածուն ընդգրկում է արվեստի պատմության վերջին 200-ամյակը և ներկայացնում Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Արևելքից ու ամերիկյան երկու մայրցամաքներից ավելի քան 40 արտաքսված արվեստագետի աշխատանքներ, հաղորդում է YaleNews- ը:

«Հայոց ցեղասպանությունը վերապրելուց հետո Արշիլ Գորկին գեղարվեստի մոդեռնիստական ուղղությունը միախառնել է իր ազգային մշակույթի և բյուզանդական արվեստի տարրերի հետ»,- ասված է հրապարակման մեջ:

«Աքսորված արվեստագետներ. կորստի ու հույսի արտահայտումները» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչը դեկտեմբերի 31-ը:

Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր և սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են նախորդ դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---