Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն ընթանում են բնականոն հունով

Սվիտալսկի.  ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն ընթանում են բնականոն հունով

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշախատանքներն ընթանում են բնականոն հունով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը նոր է վերադարձել Բրյուսելից:

«Իմ ունեցած բոլոր զրույցներից դատելով՝ ամեն ինչ իր հետագծով է շարժվում: Մարդիկ ջանասիրաբար աշխատում են, որպեսզի համաձայնագիրը նոյեմբերին ստորագրվի: Մենք ամեն ինչ պատրաստում ենք, որպեսզի Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ փստաթուղթը ստորագրվի»,- ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են կրթական փոխանակման ծրագրով Եվրոպա մեկնող երիտասարդները վիզայի հետ կապված դժվարություններ ունենում՝ Պյոտր Սվիտալսկին հավաստիացրել է, որ դրանում որևէ չարակամություն չպետք է փնտրել: Խոսքը զուտ ընթացակարգերի մասին է:

Դեսպանը միաժամանակ հույս է հայտնել, որ կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը հնարավոր նվազագույնի կհասցվեն. «Կառոպցիայի դեմ պայքարի մասին օրենքը կօգնի այդ գործում: Հայաստանն այս առումով միակ չէ: Բազմաթիվ են երկրները, որտեղ հատկապես կրթության ոլորտում առկա են կառուպցիոն ռիսկեր: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի: Մենք կարող ենք անել դա: Ես լավատես եմ: Ընդհանուր միջավայրը Հայաստանում լավն է»։

Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»,- ավելի վաղ ասել էր ԱԳ նախարար Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---