// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանի թվայնացման օրակարգի նախագիծը կմշակվի մինչև տարեվերջ

Հայաստանի թվայնացման օրակարգի նախագիծը կմշակվի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Նախատեսվում է, որ Հայաստանի թվայնացման օրակարգի ամբողջական նախագիծը կմշակվի մինչև տարեվերջ: Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 9-ին՝ համանուն աշխատաժողովի բացմանը:

Կառավարության հաղորդմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները:

«Հայաստանի թվայնացման օրակարգ» խորագրով աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման ոլորտում միջազգային միտումները:

Այն տևելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները և այս համատեքստում՝ Հայաստանի համար քաղված դասերը:

Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները և փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։ Նախատեսվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

Աշխատաժողովը կազմակերպել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն