Մասկը հայտնել է Tesla ինքնավար բեռնատարի շնորհանդեսի օրը

Մասկը հայտնել է Tesla ինքնավար բեռնատարի շնորհանդեսի օրը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Tesla կորպորացիան մտադիր է հոկտեմբերի 26-ին հանրությանը ներկայացնել էլեկտրաշարժիչով ինքնակառավարվող բեռնատարը: Այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը:

«Այդ գազանին պետք է անձամբ տեսնել: Դա մի անհավանական բան է»,-գրել է գործարարը Twitter-ում:

Ընթացիկ տարվա ապրիլին Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է սեփական արտադրության բեռնատար մեքենան ներկայացնել սեպտեմբերին: էլեկտրաշարժիչով բեռնատար ներկայացնելու մտադրությունների մասին ընկերությունն առաջին անգամ հայտնեց 2016-ի հուլիսին: Tesla-ի ղեկավարն այն ժամանակ ասաց, որ նման տրանսպորտային միջոցների արտադրությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել բեռնափոխադրումների արժեքը, ինչպես նաև ավելի անվտանգ դարձնել վարորդի աշխատանքը:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---