50-ից ավելի ստարտափ Seedstars մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել

50-ից ավելի ստարտափ Seedstars մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող 50-ից ավել թիմ։

Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ, սակայն այս տարի դիմում-հայտ ներկայացրած ստարտափների վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է միջազգային միտումներին համահունչ։ Մրցույթը հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված ստարտափների համար։

Ստարտափներից շատերն առաջարկում են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման վրա հիմնված լուծումներ։ Ոլորտների ընտրությունը նույնպես բազմազան է, և ամենաշատ լուծումներն առաջարկվում են կրթության, առողջապահության, ֆինանսների ոլորտներում և էլեկտրոնային առևտրում:

«Ստարտափներից ոմանք լուծումներ են առաջարկում կրթության ոլորտում, մասնավորապես ծրագրավորման ուսուցման տարբեր եղանակների և փորձառությունների վերաբերյալ, ինչը նույնպես համահունչ է միջազգային շուկայում տիրող տենդենցներին։ Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին և այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։ Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։

«Իր ձևաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը, բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաև աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Seedstars Երևան սթարթափների մրցույթի մասնակցության դիմում-հայտերը դեռ ընդունվում են և հետաքրքրված ստարտափները կարող են դիմել՝ այցելելով կայք։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի 19-ը: Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---