Facebook-ը սկսել է փորձարկել ընկերների գրառումները թաքցնող Snooze գործառույթը

Facebook-ը սկսել է փորձարկել ընկերների գրառումները թաքցնող Snooze գործառույթը

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը սկսել է փորձարկել Snooze գործառույթը, որը թույլ է տալիս ժամանակավորապես փակել ընկերների ու խմբերի գրառումները: Թարմացումները կարելի է թաքցնել 24 ժամ, մեկ շաբաթ կամ մեկ ամիս, գրում է Meduza-ն Techcrunch-ի վրա հղումով:

Նոր գործառույթի մասին պաշտոնապես չի հայտարարվել: Snooze-ը դեռևս աշխատում է միայն ԱՄՆ-ում և միայն համակարգչային տարբերակով: Կոճակը գտնվում է «թաքցնել հրապարակումը» գործառույթի տակ:

Այժմ կարելի է չեղարկել կոնկրետ օգտատերի թարմացումների իրազեկումը՝ չհեռացնելով ընկերների շարքից, սակայն մշտական հիմունքով: Եվս մեկ գործառույթ թույլ է տալիս սեփական լրահոսում տեսնել ընկերոջ ավելի շատ կամ պակաս թվով գրառումներ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---