Cassini զոնդն ավարտում է 20-ամյա առաքելությունն ու իջնում է Սատուրնի ամպերի մեջ

Cassini զոնդն ավարտում է 20-ամյա առաքելությունն ու իջնում է Սատուրնի ամպերի մեջ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Cassini տիեզերական զոնդը, իջնելով Սատուրնի ամպերի մեջ, կավարտի իր գրեթե 20-ամյա առաքելությունը: Վերջին ազդանշանը զոնդից ստացվել է Երևանի ժամանակով 15:55-ին, սակայն ուղարկվել է այն շատ ավելի վաղ՝ զոնդի տվյալները Երկիր են հասնում 86 րոպեի ընթացքում:

NASA-ն ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրել Cassini-ի վերջին գործողությունը, գրել է Meduza-ն:

NASA-ն իր բլոգում հրապարակել է Cassini-ի ամենակարևոր բացահայտումների ցանկը: Զոնդի արած լուսանկարներն օգնել են ուսումնասիրել Սատուրնն ու մոլորակի արբանյակներ Տիտանը, որն իր տեսակով նման է Երկիր մոլորակին, Էնցելադն ու Յափեթը: Սարքը նաև մշտապես նկարահանել է հյուսիսափայլը, Սատուրնի օղակներն ու հողմերը:

NASA-ն խոստացել է, որ զոնդը մինչև վերջին պահը Սատուրնի լուսանկարներ կուղարկի Երկիր: Լուսանկարները կարելի է գտնել #CassiniGrandFinale հեշթեգով:

Cassini տիեզերական զոնդի առաքելությունը մեկնարկել էր 1997-ին: 7 տարի զոնդը թռել է դեպի Սատուրն և 13 տարի մոլորակի արբանյակում էր: Այդ ընթացքում սարքը հասցրել է 635 գիգաբայթ տվյալներ ուղարկել Երկիր և 453.000 լուսանկար անել: Առաքելությունը երկու անգամ երակարաձգվել է, սակայն տիեզերական ճառագայթման պայմաններում սարքը բավականին շատ է վնասվել: Զոնդը չի կարելի թողնել Սատուրնի արբանյակում, այն կարող է ընկնել Տիտանի կամ Էնցելադի վրա, որոնք, ըստ գիտնականների կարող են պիտանի լինել կյանքի համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---