Լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը ներկայացվել է վարչապետին

Լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը ներկայացվել է վարչապետին

PanARMENIAN.Net - Լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը ներկայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Գործադիրի ղեկավարը սեպտեմբերի 15-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաև այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ ոլորտի դինամիկ զարգացումն ապահովող համաձայնեցված առաջարկություններով ու նախաձեռնություններով, մասնավորապես՝ կրթական և այլ բնագավառների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև նորաստեղծ «Թվային Հայաստան» հիմնադրամի համակարգող գործառույթներին՝ թվային օրակարգի ձևավորման և հետագա իրականացման գործում ընկերությունների մասնակցության համատեքստում:

Նախատեսվում է, որ Հայաստանի թվայնացման օրակարգի ամբողջական նախագիծը կմշակվի մինչև տարեվերջ: Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 9-ին՝ համանուն աշխատաժողովի բացմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---