iPhone 8-ի և Apple Watch Series 3-ի առաքումն առաջին գնորդներին վաղաժամ է մեկնարկել

iPhone 8-ի և Apple Watch Series 3-ի առաքումն առաջին գնորդներին վաղաժամ է մեկնարկել

PanARMENIAN.Net - iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի, Apple TV 4K և Apple Watch Series 3-ի առաջին պատվերները սկսել են գնորդներին առաքվել հայտարարված ժամկետից՝ սեպտեմբերի 22-ից մի քան օր շուտ:

Apple-ը չի թարմացրել Preparing for Shipment (պատրաստվում է առաքման) պատվերների բաժինը, սակայն արագ առաքման UPS (United Parcel Service) ծառայության միջոցով կարելի է հետևել մի քանի առաքումների ճանապարհը, գրում է Ferra.ru-ն MacRumors-ի վրա հղումով:

Ինչպես նշել են MacRumors ֆորումի մասնակիցները, iPhone 8-ի և 8 Plus-ի պատվերներից շատերը Փենսիլվանիայից են գալիս, մինչդեռ Apple Watch-ի և Apple TV 4K-ի որոշ պատվերներ Չինաստանից:

iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի, Apple TV 4K և Apple Watch Series 3-ի առաքումների և վաճառքի մեկնարկի պաշտոնական ամասաթիվը սեպտեմբերի 22-ն է: Սեպտեմբերի 15-ից Apple-ի նոր սմարթֆոնները, հեռուստացույցի կցորդ սարքն ու սմարթ ժամացույցը կարելի է պատվիրել մի շարք երկրներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---