Սերժ Սարգսյան. Հայաստանը հազարավոր կապերով է կապված Ռուսաստանի հետ 6 փետրվարի 2008 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար շահավետ է Ռուսաստանի բարեկամը լինել, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի կառավարության ղեկավար Վիկտոր Զուբկովի հետ հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն հարուստ պատմություն ունեն եւ լավ ներկա, այլ նաեւ լավ հեռանկարներ ապագայի համար: Հայաստանը հազարավոր կապերով է կապված Ռուսաստանի հետ եւ Հայաստանի համար շահավետ է Ռուսաստանի բարեկամը լինել»,-ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, ռուսական կապիտալը իրեն լավ է զգում Հայաստանում: «Զուբկովի հետ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք մեր հարաբերությունները շարունակելու մտադրությունների մասին: Այսօր անտեղին է խոսել Ռուսաստանի հետ այլ հարաբերությունների մասին»,-ասել է Հայաստանի վարչապետը` հավելելով, որ երկկողմ կապերը հետագայում եւս կամրապնդվեն, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |