Իսրայելցի բժիշկները հաստատել են Ադրբեջանում Լապշինի հանդեպ բռնության փաստերը

Իսրայելցի բժիշկները հաստատել են Ադրբեջանում Լապշինի հանդեպ բռնության փաստերը

PanARMENIAN.Net - Իսրայելցի բժիշկները միակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանի հայտարարությունը բանտում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ինքնասպանության փորձի մասին անհիմն է: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել ինքը բլոգեր, որն Ադրբեջանի բանտում 7 ամիս անցկացնելուց հետո, արտահանձնեց Իսրայելին:

«Այսօր ամբողջ օրն անցկացրել եմ Ռամբամ հոսպիտալում: Փաստաթղթեր եմ հավաքում ադրբեջանական բանտում իմ հանդեպ բռնությունների մասին: Բժիշկները միակարծիք էին, որ ինքնսպանության մասին Ադրբեջանի վարկածը քննադատության չի դիմանում: Փոխարենը բռնությունների հետքերն ակնհայտ են»,-ասվում է բլոգերի գրառման մեջ:

Հայտնի բլոգերը հավելել է նաև, որ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:

Ավելի վաղ, մեկ այլ գրառման մեջ Լապշինը գրել էր. «Չալարեցի և ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաթղթեր եմ հավաքում՝ ընթացքի մասին տեղյակ կպահեմ»:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթրցեք նաև.Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում

Լապշին․ Հայեր, այդ մարդիկ ձեզ ուզում են մեռած տեսնել ու վերջ

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
Չեխիայի քաղաքացիներին կարգելվի նաև մեկնել երկրից