Ալիևի դուստրը ՄԱԿ-ում սելֆի էր անում մինչ հայրը խոսում էր ամբիոնից (վիդեո)

Ալիևի դուստրը ՄԱԿ-ում սելֆի էր անում մինչ հայրը խոսում էր ամբիոնից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի դուստրը՝ Լեյլա Ալիևան, սելֆի էր անում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, երբ հայրը խոսում էր ամբիոնից: Երբ Իլհամ Ալիևը խոսում էր Լեռնային Ղարաբաղի մասին և «ռազմական հանցագործ» էր անվանում ՀՀ նախագահին, Ալիևի կինն ու ավագ դուստրը միմյանց էին նայում և ժպտում: Հետո Լեյլա Ալիևան մի քանի սելֆի է արել դեմքի զարմացած արտահայտությամբ, գրում է BBC-ին:

Ադրբեջանի նախագահի դստեր պահվածքին կարող էին հետևել նիստի մասնակիցները, քանի որ այն հեռարձակվումէր նաև էկրանից:

Նյու Յորքում ունեցած ելույթում Ալիևն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում չկա և կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, ասել է, որ ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը: 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը», ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---